3016 դիտում
09:21 08-03-2022
ՌԴ-ն կարող է փորձել շրջանցել պատժամիջոցները․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ ֆինանսների նախարարության Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ծառայությունը (FinCEN) նախազգուշացրել է ամբողջ աշխարհի ֆինանսական հաստատություններին, որ Ռուսաստանը կձգտի շրջանցել ԱՄՆ-ի բազմաթիվ պատժամիջոցներ, որոնք Վաշինգտոնը սահմանել է Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինա ներխուժումից հետո: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
FinCEN-ը կոչ է արել զգոնություն ցուցաբերել՝ հատկապես պատժամիջոցները շրջանցելու համար դրածո ընկերությունների օգտագործման հնարավոր փորձերի առնչությամբ: Բացի այդ, հնարավոր են կրիպտոարժույթների օգտագործման և փոխանակման փորձեր: Ֆինանսական հետախուզությունը նաև զգուշացնում է հնարավոր հակերային հարձակումների մասին:
FinCEN-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հիմ Դասն ասել է, որ «Ռուսաստանի վրա աճող տնտեսական ճնշման պայմաններում ԱՄՆ ֆինանսական հաստատությունների համար կենսականորեն կարևոր է զգոն մնալ Ռուսաստանի կողմից պատժամիջոցներից խուսափելու հնարավոր քայլերի վերաբերյալ, այդ թվում՝ ինչպես պետական դերակատարների, այնպես էլ օլիգարխների կողմից»:
FinCEN-ը ֆինանսական հաստատություններին կոչ է արել անհապաղ հաղորդել կասկածելի գործողությունների մասին՝ կապված պատժամիջոցներից խուսափելու հետ և իրականացնել ռիսկերի վրա հիմնված պատշաճ ուսումնասիրություններ հաճախորդների վերաբերյալ:
Ըստ Հիմ Դասի՝ «կասկածելի գործունեության մասին հաղորդումը նպաստում է մեր ազգային անվտանգությանը և Ուկրաինային և նրա ժողովրդին աջակցելու մեր ջանքերին»։
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Միացյալ Նահանգները մի քանի փուլով պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա մերձավոր շրջապատի, մի շարք նախարարների, օլիգարխների, Կենտրոնական բանկի և խոշոր վարկային հաստատությունների դեմ:

Նմանատիպ նյութեր
1789 դիտում
13:48 09-09-2014
Նավթ՝ էլեկտրակայանների դիմաց. Իրանը և Ռուսաստանը փորձում են միասին շրջանցել պատժամիջոցները
11447 դիտում
17:30 13-08-2017
Իրանը շրջանցել է ՄԱԿ ԱԽ-ի պատժամիջոցները և զենք ուղարկել Ռուսաստան. Welt am Sonntag
3241 դիտում
12:59 02-04-2022
Չինաստանը չի օգնի Ռուսաստանին շրջանցել Արևմուտքի պատժամիջոցները, բայց կշարունակի առևտուրը նրա հետ
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1045 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»