211652_close_icon
views-count1758 դիտում article-date 16:33 08-03-2022

Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Կանանց միջազգային օրվա առթիվ

Մամիկոն Ասլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ, որում ասվում է.

«Սիրելի' կանայք և աղջիկներ, այսօր, ցավոք, ձեզ շնորհավորանքի խոսք եմ հղում  ազատազրկման վայրից: Այսօր առավել, քան երբևէ ես ժամանակ ունեմ վերարժևորելու ձեր անգնահատելի դերը, բազմապատկելու  վանաձորցի կնոջ, մոր, ընկերոջ նկատմամբ տածած սերն ու հարգանքը: Կարոտն այն ամենակարող ուժն է, որը ստիպում է հոգու աչքերով տեսնել սիրելի մորը, խորությամբ զգալ այն սերը, որը նվիրում է կինը՝ հանուն մոլորակի հարատևության, հանուն այն ընտանիքի, որում մեզ երջանիկ ենք զգում: Խնդրում եմ ներել ինձ, քանի որ ինձանից չկախված հանգամանքներով պայմանավորված` ես չեմ կարողանում կատարել համաքաղաքացիներիս տված խոստումները, կներեք ինձ, որ չեմ կարողանում անձամբ շնորհավորել բոլորիդ: Դուք արժանի եք մեծարման բոլոր ծեսերին։ 

Շնորհավորում եմ իմ քաղաքի, մեր մեծ համայնքի հերոսածին մայրերին, մեր քույրերին, կանանց, մեր ընկերներին, գեղեցիկ ու խելացի պարմանուհիներին, ցանկանում եմ երջանկություն, առողջություն և արժանապատիվ կյանք։
 
Բոլորիդ որդիաբար, ընկերաբար, եղբայրաբար սիրում եմ և հեռուներից զգում ձեր ջերմությունն ու ուժը։ Շնորհավորում եմ բոլորիդ գարնանային գեղեցիկ տոնը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր