2817 դիտում
23:40 08-03-2022
Ժոան Լապորտա. Ես պետք է ավելի շուտ հեռացնեի Կումանին
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան անդրադարձել է նախկին մարզիչ Ռոնալդ Կումանին:
«Կումանի մասով ես դեռ նախորդ մրցաշրջանի վերջում կասկածներ ունեի, բայց Ռոնալդը ցանկանում էր շարունակել աշխատանքը: Լեգենդի հանդեպ հարգանքից ելնելով, ես նրան շանս տվեցի, սակայն ինչ որ պահից տեսանք, որ գործերը չեն կարգավորվում, և ես պետք է որոշում կայացնեի:
Հետադարձ հայացք գցելով, ես պետք է ավելի շուտ որոշում կայացնեի: Պետք է լսեի իմ ներքին ձայնին:
Ես միշտ հիշելու եմ Ռոնալդին՝ «Ուեմբլիում» իր խփած գոլի համար և նրա համար, որ նա մարզիչ է եղել, որը շեշտը դնում էր երիտասարդների վրա: Եթե նա նեղացած է, հուսով եմ, որ կանցնի:
Չավին հիանալի է աշխատում: Նա սիրում է ակումբը, գիտի այն, պաշտում է ֆուտբոլը, ճանաչում է միջավայրը: Ես վստահ եմ, որ նա մարզիչ է լինելու երկար տարիներ և մեզ ուրախության բազմաթիվ պահեր է պարգևելու», ասել է Լապորտան:
Նմանատիպ նյութեր
10965 դիտում
23:49 20-08-2017
Ժոան Լապորտա. «Բարսելոնան» պետք է ազատվի Բարտոմեուից
3103 դիտում
16:32 03-12-2021
Բարսելոնայում անվճար խաղալու առաջարկը պետք է ոչ թե ես, այլ՝ Մեսին աներ. ժոան Լապորտա
1921 դիտում
17:42 06-07-2015
Ժոան Լապորտա. Հուսով եմ, որ Մեսին միշտ համեստ կմնա
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում