211652_close_icon
views-count1095 դիտում article-date 16:59 10-03-2022

Ալեն Սիմոնյանը Կանանց տոների միամսյակի շրջանակում ընդունել է մի խումբ մանկավարժների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 10-ին Հանրապետության նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը Կանանց տոների միամսյակի շրջանակում ընդունել է հանրապետության մի շարք դպրոցների և նախակրթարանների մանկավարժներին։

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ շնորհավորելով ներկաների տոնը՝ Սիմոնյանն ընդգծել է, որ պետականաշինության հիմքը գիտելիքն ու կրթությունն են, և շնորհակալություն է հայտնել մանկավարժներին սերունդների կրթության և հայրենասիրության գործում անմնացորդ աշխատանքի համար։

Ուսուցիչները նշել են, որ բազմաբովանդակ տեղեկատվության առատությունն այսօր գիտելիքի մրցակիցն է, սակայն իրենց պարտքն է հասկանալ նոր սերնդին և դպրոցից կյանք ճանապարհել կիրթ, պատասխանատու և ժամանակակից քաղաքացիներ։

Ընդունելությանը մանկավարժները մի շարք մասնագիտական և համակարգային հարցեր են բարձրաձայնել, որոնց շուրջ Ալեն Սիմոնյանի հանձնարարությամբ հետագայում համապատասխան մասնագիտական քննարկումներ կարվեն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր