12740 դիտում
10:25 11-03-2022
«Նացիստ», «դավաճան», «թալանչի» պիտակները․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Քարոզչության եւ հրապարակախոսության մեջ կան բառեր, որոնք մարդիկ որպես պիտակներ կպցնում են իրենց ընդդիմախոսներին՝ նրանց վարկաբեկելու նպատակով: Այդ բառերի իմաստը թե՛ քարոզիչները եւ թե՛ նրանց «թիրախային լսարանը» հաճախ չեն հասկանում:
Նման պիտակները ռուս-ուկրաինական պատերազմում հաճախ օգտագործում է ռուսաստանյան քարոզչությունը: Մեր ընթերցողները պետք է որ իմանան, որ Բենդեր («ե»-ով) անունով քաղաք կա Մոլդովայում, իսկ Ստեփան Բանդերան («ա»-ով) ուկրաինացի ազգայնական էր, որի ղեկավարած կազմավորումները պայքար էին մղում Խորհրդային Միության դեմ, այդ թվում՝ զինված, նաեւ՝ գերմանացի նացիստների հետ համագործակցելով: Բանդերան սպանվել է 1959 թվականին Մյունխենում՝ ՊԱԿ-ի գործակալի կողմից:
Այսօրվա Ուկրաինայում իսկապես կան ծայրահեղական ազգայնական խմբեր, սակայն դրանց ազդեցությունը քաղաքական կյանքի վրա նվազագույն է: Այսպես, 2019 թվականի նախագահական ընտրություններում այդ խմբերի թեկնածուն ստացել է ընտրողների ձայների 1,6 տոկոսը, իսկ Ուկրաինայի քաղաքացիների 74 տոկոսը ձայն է տվել ազգությամբ հրեա Վլադիմիր Զելենսկուն, որի բարեկամներից երեքը Հոլոքոստի զոհ են, իսկ պապը Խորհրդային բանակի կազմում մասնակցում էր Մեծ հայրենական պատերազմին: Անվանել ուկրաինական բանակը (որի ծառայողների զգալի մասն, ի դեպ, ռուսներ են) «բանդերականներ», իսկ Ուկրաինայի իշխանությունը՝ «նացիստական», իրավաչափ չէ: Բայց պարզ է, որ «նացիստ» բառը ցանկացած նորմալ մարդու համար խիստ բացասական իմաստ ունի, եւ շատերը չեն խորանում՝ արդյոք այդ պիտակը կիրառելի՞ է Ուկրաինայի ներկայիս իշխանության հանդեպ:
Նույնը կարելի է ասել մեր ներքին քաղաքական կյանքում կիրառվող պիտակների մասին: Ընդդիմության մի մասը վարչապետին կպցնում է «դավաճան» պիտակը՝ չմանրամասներով, թե ինչ է դա նշանակում: Կիրառվող իմաստով դավաճանն այն գործիչն է, որը համագործակցել է հակառակորդ պետության (պետությունների) հետ՝ սեփական երկրին վնաս հասցնելու նպատակով: Այդ մեղադրանքը Փաշինյանի դեպքում, կարծում եմ, կիրառելի չէ: Նա ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ թույլ է տվել կոպտագույն սխալներ, իսկ պատերազմի ժամանակ, լինելով ԶՈւ գլխավոր հրամանատար, չի կարողացել ապահովել պաշտպանությունը եւ, հետեւաբար, մեր ժողովրդի անվտանգությունը: Բայց «դավաճան» պիտակի հետ այդ ամենը կապ չունի:
Նույնը՝ «թալանչին»: 1998-2018 թվականներին Հայաստանում կատարվել են կոռուպցիոն բնույթի բազմաթիվ հանցագործություններ, որոնց պատասխանատուներն առայժմ չեն պատժվել (տեսնես, ո՞վ է դրա համար մեղավոր): Բայց երբ «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի երեսին շպրտում են «թալանչի» մեղադրանքը, այդ պիտակը կպցնողը պետք է բացատրի, թե ինչ է տվյալ պատգամավորը թալանել:
Այդ պատճառով է, որ ես վերապահում ունեմ «լյուստրացիա» հասկացության հանդեպ: Պատասխանատվությունը պետք է լինի անձնական, ոչ թե կոլեկտիվ: Մարդը պետք է պատժվի ոչ թե նրա համար, որ նա ՀՀՇ-ական է, ՀՀԿ-ական կամ ՔՊ-ական, այլ կոնկրետ ի՛ր արարքի համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1245 դիտում
10:33 23-08-2022
Օգտակա՞ր են արդյոք «թշնամի» և «դավաճան» պիտակները․ «Առավոտ»
2254 դիտում
10:37 17-08-2021
Պիտակները սխալ չեն, բայց ոչինչ չեն բացատրում․ «Առավոտ»
2334 դիտում
10:54 14-08-2021
Ո՞վ ավելի բարձր կբղավի՝ «հողատու» կամ «թալանչի»․ «Առավոտ»
Այս բաժնից
2080 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1555 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
1837 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»