1245 դիտում
10:33 23-08-2022
Օգտակա՞ր են արդյոք «թշնամի» և «դավաճան» պիտակները․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը հանդես է եկել հասարակական նախաձեռնությամբ, որը կոչվում է «0 ձայն՝ թշնամուն, 0 ձայն՝ դավաճանին»: Այդ որակումների հասցեատերը, բնականաբար, Նիկոլ Փաշինյանն է: Ի պատասխան՝ իշխանությունը, նրա քարոզիչները, որոնք ներկայանում են իրենց անուն-ազգանուններով, ինչպես նաեւ՝ «ֆեյքերը», «թրոլները» եւ «բոթերը», սկսել են ակտիվ հակաքարոզչությունը: Այս իշխանության ոճին հավատարիմ՝ նրանք բերում են ad hominem փաստարկներ: Այսինքն՝ փորձում են վարկաբեկել իրենց դուր չեկող մտքերն արտահայտող անձին՝ «բա որ դու էն վախտ» հայտնի տրամաբանությամբ:
Հարգանքով վերաբերվելով՝ բոլոր իշխանամետ եւ ընդդիմադիր քաղաքական գործիչներին՝ պիտի արձանագրեմ, որ այս պահին նախաձեռնությունն իրականություն դառնալու ոչ մի շանս չունի: Օգոստոսի սկզբին Gellup international կազմակերպության անցկացրած սոցիոլոգիական հարցման համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (Փաշինյանը) վստահորեն առաջին տեղում է: Եթե համապետական ընտրություններն անցկացվեին հարցման մոտակա կիրակի օրը՝ ՔՊ-ն կստանար 16,1 տոկոս, իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Հայաստան» դաշինքը (Քոչարյանը)՝ 5,1 տոկոս: Դա եւս մեկ ապացույց է այն հանրահայտ ճշմարտության, որ մարդիկ ընտրում են ոչ թե նրանց, ում ամենաշատն են սիրում, այլ նրանց՝ ում ամենաքիչն են ատում:
Ըստ նույն հարցման՝ կա հսկայական մի զանգված, որն ասում է, որ ոչ մեկին չի ընտրելու՝ 4,5 տոկոս, հրաժարվում է պատասխանել՝ 12,1 տոկոս, դժվարանում է պատասխանել՝ 15,6 տոկոս եւ չի մասնակցելու ընտրություններին՝ 32,8 տոկոս: Վերջին թիվը շատ խոսուն է. այդքան մարդ, մեղմ ասած, հոգնած է քաղաքական բոլոր ուժերից, բայց, Ղազարյանի նախաձեռնության համատեքստում, կարող ենք նշել, որ «դավաճան» եւ «թշնամի» պիտակների հետ, թերեւս, համաձայն է 5,1 տոկոսը՝ գումարած «Պատիվ ունեմ» դաշինքի պոտենցիալ ընտրողները՝ 2,7 տոկոսը: Իհարկե, շատերը կասեն, որ չեն հավատում «Գելափի» հարցումներին, բայց, եթե նույնիսկ հարցումը ոչ թե 2-3, այլ՝ 10 տոկոսի սխալանք ունի, ապա, միեւնույն է, խոսում է գերակայող միտումների մասին:
Բայց եկեք մի պահ ենթադրենք, որ «թշնամի» եւ «դավաճան» որակումների հետ համաձայն է հայաստանցիների մեծամասնությունը, եւ նրանք վաղը կամ մյուս օրը հերթական հեղափոխությունն են իրականացնելու: Արդյոք այդ օրակարգով հեղափոխությունն օգուտ կբերի՞ մեր պետությանը: Կարծում եմ՝ ոչ, որովհետեւ առաջարկվող կարգախոսները դարձյալ թշնամանքի եւ ատելության ճանապարհ են բացում: Դրանք, այդ առումով, շարունակում են ներկա իշխանության՝ պառակտումը խորացնող քաղաքականությունը: Մինչդեռ այսօր մեզ պետք են հասարակությանը համախմբող կարգախոսները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
12737 դիտում
10:25 11-03-2022
«Նացիստ», «դավաճան», «թալանչի» պիտակները․ «Առավոտ»
2254 դիտում
10:37 17-08-2021
Պիտակները սխալ չեն, բայց ոչինչ չեն բացատրում․ «Առավոտ»
990 դիտում
11:31 29-01-2023
Կտեսնենք այն պահը, երբ Փաշինյանն ազգի դավաճան և թշնամի է կարգվելու․ Ռուբեն Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ, 168.am
Այս բաժնից
2077 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1546 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
1834 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»