1859 դիտում
18:00 11-03-2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպանին
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: Պաշտպանը ողջույնի խոսքում բարձր է գնահատել դիվանագիտական առաքելության և Պաշտպանի գրասենյակի միջև առկա համագործակցության բարձր մակարդակը, մասնավորապես, ընդգծելով՝ Անդրեա Վիկտորինի անձնական ջանքերն՝ ուղղված Պաշտպանի ինստիտուտի հզորացմանը, և իր պատրաստակամությունն է հայտնել խորացնելու համագործակցությունը՝ հասնելու համար այն մարդկանց կյանքի բարելավման իրական արդյունքների արձանագրմանը, ովքեր հավատում, վստահում և սպասում են մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի աջակցությանը:
Անդրեա Վիկտորինն իր հերթին շնորհավորել է Քրիստիննե Գրիգորյանին՝ Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության ստանձնման կապակցությամբ, նշելով, որ բարձր է գնահատում նրա գործունեությունը նախկին պաշտոններում: Դեսպանը, միաժամանակ կարևորելով Պաշտպանի հաստատության անկախությունն, ընդգծել է, որ բազմաթիվ խնդիրների թիրախավորման և լուծման հարցում գործել են ՄԻՊ գրասենյակի հետ կառուցողական համագործակցությամբ:
Համագործակցության կարևոր ուղղությունների շրջանակում Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է կառույցի ինստիտուցիոնալ շարունակական զարգացման հեռանկարը, ներառյալ՝ Պաշտպանի աշխատակազմի մարզային ստորաբաժանումների ընդլայնման և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում իրական, շոշափելի արդյունքների արձանագրման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են պատերազմների բերած արհավիրքներին և այդ համատեքստում ընդգծել՝ մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր սկզբունքների պահպանման, խախտումների արձանագրման և միջազգային կազմակերպություններում հետևողական բարձրացման կարևորությունը։
Հանդիպման ընթացքում Պաշտպանը դեսպանին մանրամասներ է ներկայացրել Արցախ կատարած իր այցի և արձանագրած խնդիրների վերաբերյալ, կիսվել՝ մտահոգություններով: Քննարկվել են նաև ատելության խոսքի դեմ պայքարի ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրման հնարավորությունները, ինչպես նաև դատաիրավական բարեփոխումներին առնչվող մի շարք այլ հարցեր:
Հանդիպման ավարտին կողմերը ջերմ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել:
ՄԻՊ հանրային կապերի բաժին

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
739 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան