2089 դիտում
10:12 12-03-2022
«Ոտքի վրա», պատահական հանդիպում «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի վարչապետի աշխատակազմը հաղորդագրություն էր տարածել, որ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: «Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող օրակարգային տարբեր հարցեր: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին»,նշված է հաղորդագրության մեջ: Այս թեմային անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում: Արտաքուստ, կարծես, սովորական հաղորդագրություն է, և ոչ մի արտառոց բան չկա: Սակայն ուշագրավ է, որ այս հանդիպման մասին տեղեկացնում է միայն ՀՀ վարչապետի աշխատակազմը, այնինչ Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքում ոչ մի տող անգամ չկա:
Ավելին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ևս իր թվիթերյան էջում չի անդրադարձել այս հանդիպմանը: Դիվանագիտական կորպուսի մեր աղբյուրները նշում են, որ այս հանդիպումն իրականում պատահական է եղել, ինչպես ասում են՝ «ոտքի վրա»: «Փաստի» տեղեկություններով, հանդիպումը կայացել է Վերսալյան պալատում, որտեղ պետք է տեղի ունենար ԵԽ ոչ ֆորմալ սամմիթը, և էքսկուրսիայի, ժամանցի նպատակով (ինչի մասին վկայում է նաև Փաշինյանի հագուստը) Վերսալում գտնվող Նիկոլ Փաշինյանը պատահաբար հանդիպել է Շառլ Միշելին, ինչն էլ առիթ է դարձել առանձին պաշտոնական հաղորդագրություն տարածելու»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2473 դիտում
12:25 27-04-2024
«Ոտքի քանի քեզ էլ չի հանձնել», «Ոտքի, հաջորդը քո փողոցն է»․ պաստառներ՝ մայրաքաղաքում
1449 դիտում
09:25 25-08-2020
«Ոտքի վրա ընդունված» հերթական որոշումը լուրջ ականներ է պարունակում․ «Փաստ»
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1045 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»