211652_close_icon
views-count4653 դիտում article-date 23:47 13-03-2022

Ռոբերտ Ղուկասյանը Սյունիքի դե յուրե՝ 11-րդ, դե ֆակտո՝ 10-րդ մարզպետն է. Aravot.am

Մարտի 3-ին՝ կառավարության որոշմամբ Սյունիքի մարզպետ է նշանակվել վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։

Aravot.am-ի տեղեկություններով, երկուշաբթի՝ մարտի 14-ին նախատեսվում է, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նորանշանակ մարզպետին կներկայացնի մարզպետարանի աշխատակազմին, համայնքի ղեկավարներին եւ մարզային ենթակայությամբ կառույցների պետերին։ Ի սկզբանե, Գնել Սանոսյանը Ռոբերտ Ղուկասյանին պետք է ներկայացներ մարտի 7-ին, սակայն այն հետաձգվեց՝  ՏԿԵ նախարարի Ֆրանսիա մեկնելու պատճառով:

Ռոբերտ Ղուկասյանը դե յուրե Սյունիքի 11-րդ, դե ֆակտո՝ 10-րդ մարզպետն է, քանի որ Սյունիքի 4-րդ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզպետ է աշխատել երկու անգամ՝ 2004-2013 թվականներին եւ  2014-2016 թվականներին։ Փաստորեն, նա 11 տարի Սյունիքի մարզպետ է եղել։

Սյունիքի առաջին մարզպետը գեներալ Սուրեն Աբրահամյանն էր՝ 1996-1998 թթ., որին հաջորդեց Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի այն ժամանակվա տնօրեն  Ռոմա Նավասարդյանը՝ 1998-2000թթ-ին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ Aravot.am-ում:

Նմանատիպ նյութեր