211652_close_icon
views-count51290 դիտում article-date 19:17 16-03-2022

Քեզ բացակա չենք դնի. Երևանում բացվեց 44-օրյա պատերազմի հերոս, եղվարդցի Լևոն Հովհաննիսյանի անունով կրթարանի մասնաճյուղ, որտեղ դասավանդելու են սիրված ու ճանաչված դերասաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 16-ին, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական 24/6 հասցեում բացվեց  Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած եղվարդցի Լևոն Հովհաննիսյանի անունը կրող կրթարանի մասնաճյուղը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրթահամալիրը օրհնեց Եղվարդ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հովսեփ քահանա Ալեքսանյանը:

Կրթահամալիրի  մասնաճյուղի բացմանը ներկա էին հերոսի հայրը, եղբայրները, հարազատները, ընկերները, Եղվարդի արվեստի դպրոցի տնօրեն Լիպարիտ Մանյանը և հյուրեր:

Ելույթով հանդես եկավ նախակրթարանի տնօրեն Տիգրան Բարսեղյանը, ով համառոտ ներկայացրեց,  թե՛ կրթահամալիրի, թե՛ հերոսի անունով բացված մասնաճյուղի հետագա անելիքները:

Կրթահամալիրում դասավանդելու են սիրված ու ճանաչված դերասաններ, Հայաստանի վաստակավոր արտիստ Արտաշես Մխիթարյանը, Մանե Մարդանյանը, Դիանա Մխիթարյանը, և Հասմիկ Խոջյանը:

Գեղեցիկ կատարումով հանդես եկավ  Եղվարդի Լևոն Հովհաննիսյանի անվան կրթարանի երգի ուսուցչուհի Արփինե Մեսրոպյանը, իսկ  կրթարանի պարային խմբի փոքրիկ  սաները հանդես եկան գեղեցիկ պարով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 163+
163+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր