1321 դիտում
09:01 18-03-2022
ՔՊ խմբակցությունն ԱԳ նախարարի մասնակցությամբ փակ նիստ է հրավիրելու․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջիկայում (գուցե հենց այսօր) նիստ է հրավիրելու, որին անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, քննարկելու է եկող շաբաթ մեկնարկող խորհրդարանական քառօրյայի օրակարգն ու հստակեցնելու, թե որ նախաձեռնության մասով ինչ դիրքորոշում պետք է որդեգրեն:
«Ակնկալում ենք, որ Փաշինյանը կխոսի նաեւ Ադրբեջանի կողմից ներկայացված 5 կետերի մասին, քանի որ դրանք ոչ միայն հասարակության, այլ հենց խմբակցության ներսում են հարցեր առաջացրել: Պատգամավորները ցանկանում են առաջին ձեռքից տեղեկանալ, թե այդ առաջարկները Փաշինյանն ինչպես է մեկնաբանում»,- ասաց մեր զրուցակիցը:
Տեղեկացանք նաեւ, որ ՔՊ-ական պատգամավորները հակված են նաեւ արտաքին գործերի նախարարի մասնակցությամբ փակ նիստ հրավիրելու: «Քանի որ խմբակցության ներսում պատգամավորների մեծամասնությունը շատ բան չգիտի, անտեղյակ է, ու տեղեկությունները բացառապես մամուլից են իմանում, հետեւաբար ցանկանում են գոնե փակ հանդիպումների ձեւաչափով հասկանալ, թե ինչ է սպասվում թե իրենց, թե բոլորիս առհասարակ»,- հավելեց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1618 դիտում
10:27 26-02-2021
Այսօր, ժամը 11-ին նախատեսված է Ազգային ժողովի խորհրդի նիստ՝ քննարկելու արտահերթ նիստ հրավիրելու հարցը
1333 դիտում
11:13 21-05-2019
ԲՀԿ-ն դեռ մտածում է՝ միանա՞լ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին, թե՞ ոչ․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1042 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»