211652_close_icon
views-count2441 դիտում article-date 16:12 19-03-2022

Նման մրցաշարերն օգնում են, որ կյանքի կոչենք կառավարության ռազմավարական նպատակները․ Նիկոլ Փաշինյան. Tert.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Չարենցավանում  «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի ընթացքում, հայտնում է Tert.am-ը։

Նա նշել է, թե գաղափարը, որի մասին խոսում էին ամիսներ առաջ, հիմա իրագործվել են։

Հա տեղեկացրել է, որ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարերը լինելու է շարունակական՝ հույս հայտնելով, որ ամեն տարի մասնակիցների թիվը կավելանա։

«Այս մրցաշարերը մեզ համար ունեն կարևոր նպատակներ, որովհետև օգնում են, որ կառավարության ծրագրում արձանագրված ռազմավարական նպատակները կյանքի կոչվեն, և մենք ջանքեր գործադրենք մեր ռազմավարական նպատակների իրագործման ուղղությամբ, այն է՝ առողջ ապրելակերպի խթանում, սպորտի զարգացում։ Ճիշտ է մեր մրցաշարևերը սիրողական բնույթ ունեն, բայց սիրողական սպորտի մասսայականությունն է, որ հաջողություններ է բերում պրոֆեսիոնալ սպորտում»,-ասել է նա։

Նմանատիպ նյութեր