211652_close_icon
views-count1758 դիտում article-date 13:22 29-08-2019

Moody’s-ի փորձագետները ՀՀ կառավարության ռազմավարական նպատակները համարում են ադեկվատ, ճշգրիտ և արդի

Moody’s միջազգային հեղինակավոր վարկանիշային կազմակերպության փորձագետները Հայաստանի կառավարության ռազմավարական նպատակները համարում են ադեկվատ, ճշգրիտ և արդի: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ավելացնելով, որ հանդիպել է Moody’s-ի փորձագետների հետ և նրանց հետ քննարկել Հայաստանի ռազմավարական նպատակները: «Ցանկանում եմ կիրառական իմաստով այս իրադարձության մասին խոսել՝ մասնավոր հատվածի հետ կապված։ Սա չի կարող չհանգեցնել շուկայում տոկոսների նվազմանը։ Նախ, այն հայկական մասնավոր կազմակերպությունները, որոնք ունեն Moody’s-ի վարկանիշ, նրանց վարկանիշը 90 տոկոս հավանականությամբ կաճի, ինչը կնշանակի, որ արտաքին շուկաներից ներգրավված միջոցների տոկոսադրույքները կնվազեն։ Սա կբերի նրան, որ հայկական շուկայում տոկոսադրույքները որոշակի չափով կնվազեն», - «[url=https://armenpress.am/arm/news/986255.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, ասաց փոխվարչապետը։ Moody’s-ի կողմից օգոստոսի 27-ին հրապարակված զեկույցում կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ազգային արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված չապահովված արտոնյալ պարտքի վարկանիշները՝ «B1»-ից «Ba3»:

Նմանատիպ նյութեր