211652_close_icon
views-count38317 դիտում article-date 12:12 20-03-2022

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Գեղարքունիքի մարզում բախվել են Mercedes-ն ու 07-ը. օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 20-ին, ճանապարհի մերկասառույցի ու չմշակման պատճառով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 47-րդ  հատվածում բախվել են Mercedes և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

 Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանութան  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի տեսուչներ  Անդրանիկ  Սարգսյանն ու Հովհաննես Շահբազյանը:

 Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ  վթարի պաստճառներից մեկը նշված ճանապարհահատվածի բարձիթողի վիճակն է, քանի որ ճանապարհն սպասարկող ճանշինականները ոչ մի աշխատանք չեն կատարել ճանապարհը  ձյան շերտից ու մերկասառույցից մաքրելու համար:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Սևակ Սահակյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր