211652_close_icon
views-count60327 դիտում article-date 21:19 20-03-2022

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Nissan-ն ու Niva-ն. կա վիրավոր, օպերատիվ են գործել բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
 
Ժամը 13:50-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում բախվել են Վաղաշեն գյուղի բնակիչ, 33-ամյա Արամ Խաչատրյանի վարած ՎԱԶ-2121 մակնիշի և Ծովակ գյուղի բնակիչ, 39-ամյա Արման Գևորգյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, Ծովակ գյուղի բնակիչ, 26-ամյա Համբարձում Դանիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:
 
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Քաստակցյանի գլխավորությամբ:
 
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+

Նմանատիպ նյութեր