4757 դիտում
13:58 21-03-2022
Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արցախում ձյան առատ տեղումներով պայմանավորված հրատապ միջոցառումների մասին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 21-ին ստորագրել է հրամանագիր հանրապետությունում ձյան առատ տեղումներով պայմանավորված հրատապ իրականացվելիք միջոցառումների մասին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
Համաձայն հրամանագրի՝ հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 24-րդ կետը, հաշվի առնելով, որ 2022 թվականի մարտի 19-ից սկսած Արցախի Հանրապետությունում անդադար տեղացող առատ ձյունը լրջագույն խնդիրներ է ստեղծում հանրապետության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում և ելնելով առաջացած խնդիրները հրատապ լուծելու անհրաժեշտությունից՝
Արցախի Հանրապետության պետական մարմինների և պետական կազմակերպությունների (այդ թվում՝ ուսումնական հաստատությունների) ղեկավարներին հանձնարարվել է տնօրինվող հաստատությունների աշխատակազմերի միջոցով սեփական միջոցների հաշվին կազմակերպել այդ հաստատությունների շենքերի ու հարակից տարածքների ձնամաքրման աշխատանքները:
Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Ստեփանակերտի քաղաքապետին հանձնարարվել է անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ամենօրյա աշխատանքներ տանել հանրապետության ընդհանուր օգտագործման (միջպետական, հանրապետական և տեղական նշանակության) ճանապարհների ձնամաքրման աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ և այդ մասին պարբերաբար տեղեկություններ հաղորդել Արցախի տեղեկատվական շտաբին՝ հրապարակելու նպատակով:
Ստեփանակերտի քաղաքապետին առաջարկվել է բացի համայնքային կազմակերպությունների ներուժից, Ստեփանակերտում ձնամաքրման աշխատանքներին ներգրավել նաև մասնավոր սեկտորի գործատուների աշխատուժն՝ իրենց աշխատավայրերի հարակից տարածքները սեփական միջոցներով ձնամաքրելու ձևով:
Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին առաջարկվել է ղեկավարվել սույն հրամանագրի դրույթներով:

Նմանատիպ նյութեր
2333 դիտում
17:16 24-07-2021
Զելենսկին հրամանագիր է ստորագրել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ինտեգրման հրատապ միջոցառումների մասին
1075 դիտում
20:12 26-06-2024
Կանխատեսվող հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
Այս բաժնից
598 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
907 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
745 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին