1312 դիտում
09:25 24-03-2022
Freedom House-ն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խնդրին․ «Ամերիկայի ձայն»
Freedom House-ը թվիթերյան գրառման միջոցով կոչ է արել Ադրբեջանին կանխել մարդասիրական ճգնաժամը և վերականգնել Լեռնային Ղարաբաղի բնակչության գազամատակարարումը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Իրավապաշտպան կազմակերպության գրառման մեջ ասված է.
«Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը՝ վերականգնելով գազի անխափան մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, ովքեր շաբաթներ շարունակ գոյատևում են սառը ջերմաստիճանի ներքո առանց ջերմության կամ տաք ջրի»:
Հիշեցնենք, որ մարտի 23-ին այս նույն խնդրին անդրադարձել է նաև Եվրամիությունը: Դաշինքի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Եվրամիությունն անհանգստացած է Ստեփանակերտ/Խանքենդիում գազամատակարարման նոր խափանման մասին հաղորդումներով:
Մարտի 8-ին մատակարարման առաջին ընդհատումից հետո ԵՄ-ը խրախուսեց Ադրբեջանի ակտիվ ներգրավվածությունն այս հարցում, ինչը հանգեցրեց վերանորոգման աշխատանքներին և մարտի 19-ին գազամատակարարման վերականգնմանը:
Անհրաժեշտ է շտապ ապահովել գազամատակարարման անհապաղ վերականգնումը տեղի բնակչության համար, ովքեր տուժել են դրանից, մասնավորապես եղանակային վատ պայմանների համատեքստում, և ԵՄ-ը կոչ է անում վերահսկողություն ունեցող իշխանություններին թույլ տալ, որ դա իրականացվի:
Եվրամիությունը ուշադիր հետևում է այս և տարածաշրջանում տեղի ունեցող այլ զարգացումներին և կշարունակի իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատման համար»:

Նմանատիպ նյութեր
924 դիտում
09:13 19-10-2022
Freedom House-ն անդրադարձել է Հայաստանում ապատեղեկատվության տարածման խնդրին․ «Ամերիկայի ձայն»
3460 դիտում
11:07 05-04-2017
Հայաստանում գրանցվել է ժողովրդավարության անկում. Freedom House. «Ամերիկայի ձայն»
1440 դիտում
11:39 28-04-2017
Աշխարհում մամուլի ազատությունը անկում է գրանցել. Freedom House. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1042 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»