211652_close_icon
views-count36326 դիտում article-date 20:38 24-03-2022

Գյուղացիներին ասել են՝ զենք չտեսնենք ձեռքներիդ, ժամը 15։00-16։00-ից գյուղն արդեն մեր վերահսկողության տակ չէ․ նոր մանրամասներ՝ Արցախի Փառուխ գյուղից

Առանց կրակոցի ադրբեջանցիները մտել են Փառուխ գյուղ, գյուղացիներին ասել են՝ զենք չտեսնենք ձեռքներիդ, դուրս եկեք գյուղից սա մեր տարածքն է։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Փառուխի նախկին գյուղապետ Արտյուշա Միքայելյանը։

Նա նշեց, որ դա տեղի է ունեցել 15։00-16։00-ի սահմաններում։

«Այդ պահից սկսած գյուղը մեր վերահսկողության տակ չէ, ով որտեղ կարողացել գնացել է, խաղաղապահներն են այս պահին բանակցում դեռ նորություն չունենք»,-պատմեց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկատվական շտաբը տեղեկություն էր տարածել ադրբեջանցիների առաջխաղացման մասին՝ նշելով, որ բնակիչները տարհանվել են։

Նշվել էր, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում:

Նմանատիպ նյութեր