211652_close_icon
views-count18666 դիտում article-date 12:04 27-03-2022

Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Արցախի գազամատակարարումը կվերականգնվի մարտի 28-ին

tert.am-ը գրում է. Ադրբեջանական  «Ազերգազը» հայտարարել է, թե Ստեփանակերտի գազամատակարարումը կվերականգնվի մարտի 28-ից։

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, «Ազերգազը» հայտարարել է, թե չնայած ձյան տեղումներին, իրենք միջոցներ են ձեռնարկում բարդ տեղանքում վթարի հետևանքները վերացնելու համար։

Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ գազատարը տարիներ շարունակ առանց տեխսպասարկման է աշխատել, ինչն էլ վերջին օրերին հանգեցրել է գազամատակարարման խնդիրների։

Հիշեցնենք, որ Արցախի տարածքում մարտի 8-ից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տեղանքում՝ Շուշիի մոտ տեղի ունեցած գազատարի վթարի հետևանքով գազի մատակարարումը դադարեցված էր: Ադրբեջանական կողմը օրեր շարունակ թույլ չէր տալիս մտնել վթարի վայր ու վերանորոգել խողովակը։ Գազի բացակայությունը բազմաթիվ խնդիրներ էր ստեղծել Արցախի բնակչության համար: Մարտի 18-ին հաղորդվեց գազատարի վերանորոգման աշխատանքների ավարտի մասին, հաջորդ օրվանից գազամատակարարումը վերականգնվեց: Սակայն ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ Արցախի գազամատակարարումը կրկին դադարեցվել է՝ Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևրանքով: Հաղորդագրության մեջ նշվում է, որ հիմքեր կան ենթադրելու, որ գազատարի վերանորոգման ընթացքում Ադրբեջանը փական է տեղադրել գազատարի վրա, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը:

Նմանատիպ նյութեր