211652_close_icon
views-count20669 դիտում article-date 22:28 27-03-2022

Ադրբեջանական զինուժը շարունակում է մնալ Քարագլուխ բարձունքում. Փառուխից դուրս գալու լուրը Ստեփանակերտը չի հաստատում. Factor.am

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը պաշտոնական տեղեկություն տարածեց, թե ադրբեջանական զինուժը դուրս է եկել Փառուխ գյուղից։ Պաշտոնական Ստեփանակերտն այս տեղեկությունները դեռ չի հաստատում։

Նախագահի աշխատակազմից Ստեփանակերտում գտնվող Factor.am-ի թղթակցին փոխանցեցին, որ նոր տեղեկությունների համար հետևենք Արցախի տեղեկատվական շտաբի էջին։

Իսկ ահա Արցախի իշխանություններին մոտ կանգնած շրջանակից Factor.am-ին փոխանցում են, որ ռուս խաղաղապահ առաքելությունից Ստեփանակերտին դեռ չեն փոխանցել, որ ադրբեջանական կողմը գյուղից դուրս է եկել։ Բացի այս, մեր զրուցակիցը հայտնեց, որ բնակիչների համար Փառուխ գյուղն անվտանգ կլինի, եթե ադրբեջանական զինուժը լքի նաև Քարագլուխ բարձունքը,  այնինչ հակառակորդի ուժերը դեռ բարձունքում են։  Այստեղից նշանառության տակ են հայտնվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ասկերան քաղաքը։

Նմանատիպ նյութեր