211652_close_icon
views-count1932 դիտում article-date 20:08 28-03-2022

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի
հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը:

Տնօրինության համար հիմք է ծառայել Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի
եզրակացությունը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի և Արցախի թեմի թեմակալ
առաջնորդների դիմումները, ինչպես նաև Հայր Մխիթարի եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագիրը։

Հիմք ընդունելով Արցախի առաջնորդի դիմումը և Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի
եզրակացությունը` հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել նաև Արցախի թեմի հոգևոր սպասավոր Տ. Ատոմ քահանա Ասատրյանը՝ հոգևոր իր ծառայության վայրն ինքնակամ լքելու պատճառով։

Կարգալույծ եկեղեցականներն այսուհետ կդասվեն աշխարհականների շարքին՝ Արտակ Գրիգորյան և Ռոբերտ Ասատրյան ավազանի անուններով:

Նմանատիպ նյութեր