211652_close_icon
views-count1097 դիտում article-date 16:06 29-03-2022

Արցախի ԱԺ օրակարգում է Արցախի Սահմանադրության փոփոխության մասին հարցը

Մարտի 29-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել։ Տեղեկացնում է ԱՀ ԱԺ-ն։

Խորհրդակցության ընթացքում ԱԺ նախագահը ներկայացրել է ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի և ԱԺ հերթական նիստի օրակարգի հարցերը։

Նիստի օրակարգում ընդգրկվել  են «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին», «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի և  «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման հարցերը։ Օրակարգում ներառված են նաև պատգամավորների հայտարարություններ։         

Խորհրդակցության ավարտին Արթուր Թովմասյանը  հայտարարել է, որ մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, տեղի կունենա ԱՀ ԱԺ հերթական նիստը։

Նմանատիպ նյութեր