211652_close_icon
views-count3147 դիտում article-date 16:47 31-03-2022

Նոր Խոտանան գյուղը շրջանցող ճանապարհի շնորհիվ եղած 16 ոլորանի փոխարեն կունենանք 6 ոլորան. Սանոսյան

Սյունիքում լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տաթեւ-Լծեն հատվածը, որ Սիսիանի մոտակայքում պետք է միանա Մ2 ճանապարհին, եւ Վերին Խոտանան գյուղը շրջանցող ճանապարհահատվածը մենք պլանավորում էինք այս տարի ավարտել, որի արդյունքում Կապանից Երեւան կունենանք նոր ճանապարհ, որը Տաթեւի ոլորանները կշրջանցի: Կապանի կապը մայրաքաղաքի հետ ավելի կարճ ու արագ կլինի»,- ասաց նա:

Իր հերթին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ Տաթեւ-Լծեն 20 կմ ճանապարհից մոտ 15 կմ-ն ամբողջ հողային պաստառը պատրաստ է, իսկ Նոր Խոտանան գյուղը շրջանցող ճանապարհի շնորհիվ եղած 16 ոլորանի փոխարեն կունենանք 6 ոլորան:

Նմանատիպ նյութեր