211652_close_icon
views-count1329 դիտում article-date 17:50 31-03-2022

ՀՀ ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին. քննարկվել են մաքսային և հարկային ոլորտներում երկկողմ փոխգործակցության հարցեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետությունների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, մաքսային և հարկային ոլորտներում երկկողմ վարչական փոխգործակցության, մաքսային և հարկային ոլորտներում տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային համակարգերի կատարելագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում լավագույն փորձի փոխանակման վերաբերյալ մի շարք հարցեր:

Անդրադարձ է եղել նաև Ղազախստանի Հանրապետության հարկային ու մաքսային օրենսդրություններում կատարված վերջին փոփոխություններին վերաբերող հարցերին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ղազախական կողմին առաջիկայում ծանոթացնել Պետական եկամուտների կոմիտեում ներդրված և կիրառվող էլեկտրոնային համակարգերին։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր ձեռնարկել հետագա համագործակցության ընդլայնման, ինչպես նաև դրա շրջանակում իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման ուղղությամբ:
  
ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ
կապերի բաժին

 
 

Նմանատիպ նյութեր