1590 դիտում
21:08 31-03-2022
ՀՖՖ-ն մեկնաբանել է Արսեն Զախարյանի՝ քաղաքացիությունը փոխելու հավանականությունը
ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը Metaratings.ru-ի հետ զրույցում մեկնաբանել է այն տեղեկությունը, թե «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը ցանկանում է փոխել քաղաքացիությունն ու հանդես գալ Հայաստանի ազգային թիմի կազմում, հայտնում է Armsport.am-ը:
«Ֆեդերացիան տեղյակ չէ Զախարյանի՝ քաղաքացիությունը փոխելու ծրագրերից, ու այս թեմայով ոչ մի տվյալ չունենք: Ավելի լավ է հենց Արսենի հետ հստակեցնել, մենք չգիտենք: Կարծում եմ՝ դա անհնար է, քանի որ Արսենն արդեն խաղացել է Ռուսաստանի հավաքականի կազմում»,- ասել է Կարապետյանը:
Զախարյանը Ռուսաստանի հավաքականի կազմում 4 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ:
Նմանատիպ նյութեր
3352 դիտում
20:14 30-03-2022
Արսեն Զախարյանը չի կարող փոխել քաղաքացիությունը. Armsport.am
Այս բաժնից
1435 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1855 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1750 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը