211652_close_icon
views-count1664 դիտում article-date 11:49 02-04-2022

Մենք մեր տարածքի առևտուր չենք անում․ Զելենսկի

Ճշմարտության հաղթանակն Ուկրաինայի եւ ուկրաինացիների հաղթանակ է նշանակում, ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Հարցն այն է, թե երբ սա կավարտվի... Ցավոտ հարց է: Հաղթանակից բացի, ուկրաինացի ժողովուրդը որեւէ արդյունք չի ընդունի»,- ասել է նա։
Ուկրաինայի նախագահը պատասխանել է նաեւ հարցին, թե ինչի՞ն է պատրաստ համաձայնել Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու համար, եւ արդյո՞ք Ռուսաստանին տարածքային զիջումներ են հնարավոր։

«Մենք մեր տարածքի առեւտուր չենք անում,- պատասխանել է Զելենսկին։- Տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարց չի քննարկվում».

Նա նաեւ հայտարարել է, որ իր երկիրն «առաջատար երկրներից» պարտավորություններ է ակնկալում, որ Ուկրաինայի անվտանգությունը կպաշտպանվի պայմանագրով, եթե նա համաձայնի լարվածության թուլացմանը Ռուսաստանի հետ, եւ վերահաստատել է իր համոզմունքը, որ Ուկրաինան շահավետ կերպով կլրացներ ՆԱՏՕ-ն։

«Մեզ համար դժվար է խոսել ՆԱՏՕ-ի մասին, քանի որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում մեզ ընդունել։ Ես կարծում եմ, որ դա սխալ է, քանի որ եթե մենք անդամակցենք ՆԱՏՕ-ին, մենք ՆԱՏՕ-ն շատ ավելի ուժեղ կդարձնենք։ Մենք թույլ պետություն չենք: Մենք չենք առաջարկում մեզ ավելի ուժեղաց դարձնել ՆԱՏՕ-ի հաշվին... Մենք լրացում ենք, մենք լոկոմոտիվ ենք: Կարծում եմ՝ մենք եվրոպական մայրցամաքի կարեւոր բաղադրիչներից մեկն ենք»։

Նմանատիպ նյութեր