2473 դիտում
13:11 02-04-2022
Ռուսաստանի բնակիչներին հավաստի լուրեր հաղորդելու միջոցները․ «Ամերիկայի ձայն»
Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր Ռուսաստանի կառավարությունը մեծացրել է իր վերահսկողությունը քաղաքացիներին հասնող լուրերի նկատմամբ: Այն արգելափակել է երկրում սոցիալական մեդիայի մեծ մասը և լռեցրել է անկախ լրատվամիջոցները պատերազմի մասին հաղորդումը քրեականացնող նոր օրենքի միջոցով: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Օգտագործելով միլիոնավոր ռուսաստանյան հեռախոսահամարների տվյալների հափշտակված բազան՝ Լեհաստանից գործող կիբերակտիվիստների խումբը հեշտ միջոց է ստեղծել պատերազմի մասին լուրերն անմիջապես Ռուսաստանի քաղաքացիներին ուղարկելու համար:
Ինչպես խմբի ղեկավարն է ասում. «Այս բոլոր մարդկանց շնորհիվ մենք կարողացել ենք ռուսներին ուղարկել ավելի քան 40 միլիոն տեքստային հաղորդագրություններ, էլեկտրոնային նամակներ, WhatsApp-ի հաղորդագրություններ»:
Խմբի ղեկավարը, որն իր համար կիրառում է «Յան Զումբախ» կեղծանունն՝ ի պատիվ պատերազմի լեհ հերոսի, ասում է, որ իր խումբը ոգեշնչվել է Սառը պատերազմի ժամանակ նմանատիպ ջանքերից: Նա հիշում է, թե ինչպես էր ինքն իր ծնողների հետ միասին ժամանակին լսում «Ազատ Եվրոպա, Ազատություն» ռադիոկայանը, քանի որ, դա, նրա խոսքերով, աշխարհի մասին լուրեր ստանալու համար ճշմարտության միակ աղբյուրն էր»:
Սան Ֆրանցիսկոյում ուսուցչուհի Քեթին, ով խնդրել է իր ազգանունը չհրապարակել, օգտագործել է կայքը, ռուսներին պատմելու համար մանկական հիվանդանոցը, ծննդատները և թատրոնի շենքը ռմբակոծելու մասին: Նա ներառում է տարբեր լրատվամիջոցների վերնագրեր և լուսանկարներ:
Անիս Ջերբին ավելի քան հարյուր հաղորդագրություն է ուղարկել: Նրա խոսքերով, ռուսները երբեմն չեն հավատում իրենց ուղարկած հաղորդագրությունների ճշմարտացիությանը եւ իրենց անվանում են «ստախոս»: «Ես հավատում եմ ռուս ժողովրդին, ու կարծում եմ, որ ժամանակի ընթացքում նրանք լիովին կըմբռնեն, թե ինչ է կատարվում Ուկրաինայում»,- ասում է թունիսցի 19-ամյա տղան:
Կառավարության կողմից իրականացվող հսկողության պատճառով է նաեւ, որ մեծաթիվ ռուսներ վախենում են հայտնել իրենց անկեղծ զգացմունքները: Զումբախի խոսքերով, Ռուսաստանի կառավարությունն այժմ փորձում է խանգարել իրենց 1920.in կայքից ստացվող հաղորդագրությունները:
Ինչպես կայքի մասնակիցներն են ասում, «Սարսափելի բան է աշխարհի մասին հավաստի լուրեր չստանալու հանգամանքը, եւ հույս հայտնում, որ նաեւ նման միջոցներով դեպի Ռուսաստան կգնան իրականությունը ներկայացնող լուրեր, ու որ մի օր ռուսները կհավատան այդ լուրերին»:

Նմանատիպ նյութեր
10446 դիտում
09:15 11-04-2020
Կորոնավիրուսի դեմ պայքարում հույս ներշնչող լուրեր ԱՄՆ-ից. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1042 դիտում
17:03 26-01-2025
Բրիտանիան կխստացնի դանակների վաճառքի տարիքային սահմանափակումը
937 դիտում
16:51 26-01-2025
«Էովին» փոթորկի հետևանքով Հյուսիսային Իռլանդիայում 100 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
955 դիտում
16:12 26-01-2025
Իրանը և Թուրքիան քննարկել են ավտոմեքենաների համար վառելիքի հարկային արտոնության չեղարկումը