26801 դիտում
15:58 03-04-2022
Ինչո՞ւ էր լեգենդար հայերին, որոնց ժամանակին լուսանկարել է, լեգենդար Սամվել Սևադան բերման ենթարկել նկարիչների միություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 2-ին, Երևանում՝ Հայաստանի նկարիչների միության դահլիճում տեղի ունեցավ սիրված ու ճանաչված, լեգենդ դարձած Սամվել Սևադայի գեղարվեստական լուսանկարչության ցուցահանդեսը:
Վերջին 15 տարիների ընթացքում նկարիչների միության դահլիճը երբեք այսքան մարդաշատ չէր եղել:
Լեգենդար լուսանկարիչը ասես նկարիչների միություն էր «բերման ենթարկել» բազմաթիվ լեգենդ դարձած մտավորականների, արվեստագետների, սիրված ու ճանաչված մշակութային գործիչների, ինչպես նաև քաղաքական, հասարակական կյանքում հայտնի մարդկանց և շարքային քաղաքացիների:
Նկարիչների միության դահլիճում ասես գարուն լիներ:
Ս. Սևադայի շնորհիվ ողջ տարածքում կարծես Շիրազյան գարնանամուտ էր:
Ելույթով հանդես եկան սիրված մտավորականներ, ապա վերջում կարճ խոսքով ներկայացավ օրվա հերոսը՝ Սամվել Սևադան:
Ցուցասրահն այնքան մարդաշատ էր, որ ասեղ գցելու տեղ չկար ու այցելուները խոստովանում էին, որ մեկ շաբաթը շատ քիչ է՝ այդ ցուցահանդեսը ներկայացնելու հանրությանը, ապա պետք է այն գոնե մեկ ամիս այցելուների համար բաց լինի:
Հուզիչ էր այն փաստը, որ ցուցահանդես այցելած երիտասարդ սերնդի ներկայացուցիչները ոչ միայն լուսանկարվում էին Սամվել Սևադայի հետ, այլև նրա հանրահայտ ու հռչակավոր լուսանկարների հետ էին սելֆի անում, այդ թվում՝ լեգենդներ Հրանտ Մաթևոսյանի, Տիգրան Մանսուրյանի, Արմեն Շեկոյանի, Արցախի թեմի նախկին առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և բազամթիվ հայտնիների հետ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 489+
489+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4372 դիտում
22:54 29-09-2022
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադան այսօր դարձավ 73 տարեկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18869 դիտում
23:12 10-01-2018
Սիրված ու ճանաչված մտավորական, իսկական Հայ Սամվել Սևադան գրում է..