211652_close_icon
views-count1454 դիտում article-date 12:47 05-04-2022

Ուկրաինայի նախագահն այսօր ելույթ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում: Այն անցկացվելու է այսօր և նվիրված կլինի Ուկրաինային, կքննարկվեն նաև Բուչայում տեղի ունեցած սպանությունները: Հաղորդում է «Ազատությունը»։

Ռուսաստանը կտրականապես հերքում է մեղադրանքները՝ դրանք անվանելով «հանցավոր սադրանք», և խոստանում Անվտանգության խորհրդին «էմպիրիկ ապացույցներ» ներկայացնել այն մասին, որ իր ուժերը մասնակից չեն եղել վայրագություններին:

Ուկրաինայի ղեկավարն արդեն տեսակապով ելույթ է ունեցել ավելի քան մեկ տասնյակ խորհրդարանների դիմաց, այդ թվում՝ ԱՄՆ Կոնգրեսի, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի և Եվրախորհրդարանի:

Զելենսկին պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ ելույթ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

Նմանատիպ նյութեր