1623 դիտում
15:40 05-04-2022
Մասնակցելու ենք ավագանու նիստերին. Թալինի ավագանու խմբակցությունների հայտարարությունը
Թալին համայքնի ավագանու խմբակցությունները տարածել են հայտարարություն, որտեղ ասված է.
«Թալին համայնքի սիրելի հայրենակիցներ,
Ինչպես գիտեք, 2021թ. դեկտեմբերի 5-ին Թալին խոշորացված համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրությունների ժամանակ «Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնքը» խմբակցության անդամներս ստացել ենք 11 մանդատ՝ ընդհանուր 21 մանդատից:
Ճնշումների արդյունքում ավագանու մեկ անդամի ձայնը ստանալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Տավրոս Սափեյանն «ընտրվել» է համայնքի ղեկավար, սակայն առ այսօր չի կարողանում ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները, քանի որ չունեն ավագանու մեծամասնության մանդատը:
Հակառակ գնալով այն տրամաբանությանը, որ ավագանու մեծամասնությունը պետք է պատասխանատվություն կրի համայնքի կառավարման համար, Տավրոս Սափեյանը փորձում է պահպանել համայնքի ղեկավարի պաշտոնը՝ ողջ համայնքը պահելով ցնցումների մեջ:
Ելնելով Թալին համայնքի շահերից,
Հաշվի առնելով այն, որ գործող իշխանությունն ամեն ինչ անում է իր ներկայացուցչին համայնքի ղեկավարի պաշտոնը հանձնելու համար, ինչը դրսևորվեց նաև Ազգային ժողովի կողմից օրենք ընդունելու միջոցով,
Նկատի ունենալով այն, որ ստեղծված իրավիճակում հնարավոր չի լինում կազմակերպել գարնան գյուղատնտեսական աշխատանքները և բնակավայրերում իրականացնել որևէ ծրագիր,
Թալին համայնքի ավագանու ներքոհիշյալ անդամներս, հայտարարում ենք հետևյալի մասին.
1. Մասնակցելու ենք Թալին համայնքի ավագանու նիստերին.
2. Թալին համայնքի ավագանու իրավասության որևէ հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը լինելու է համայնքի շահերից ելնելով՝ մերժելով Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կամ մարզային ու համայնքային պաշտոնյաների մասնավոր շահերը»։
«Զարթոնք» խմբակցություն
Մնացական Անդրանիկի Մնացականյան
Վորոշ Վորոշի Խաչատրյան
Անահիտ Լյովայի Ղազարյան
Համբարձում Խաչիկի Համբարձումյան
Արմեն Ռազմիկի Գրիգորյան
Թամարա Հրաչիկի Գևորգյան
«Մեր համայնք» խմբակցություն
Արտակ Հովսեփի Սարուխանյան
Լուսինե Ժիրայրի Գալստյան։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
752 դիտում
15:29 09-09-2022
Չենք մասնակցելու ԱԺ և նրա հանձնաժողովների նիստերին. «Հայաստան» խմբակցության հայտարարությունը
Այս բաժնից
868 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
766 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
676 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան