211652_close_icon
views-count263867 դիտում article-date 22:49 07-04-2022

Արտակարգ դեպք Երևանում. մայրը դիմել է ոստիկանություն, որ իր 11-ամյա տղան անհայտ կորել է. պարեկները մի քանի ժամ որոնելուց հետո հայտնաբերել են երեխային

Երեկ՝ ապրիլի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 32-ամյա Լաուրա Կ.-ն և հայտնել, որ իր 11-ամյա տղան, ով սովորում է Երևանի հիմնական դպրոցներից մեկում, ժամը 17:00-ի սահմաններում Գարեգին Նժդեհի փողոցից անհայտ կորել է:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայութան Երևանի գնդի պարեկները մի քանի ժամ մայրաքաղաքի տարբեր հատվածներում որոնողական աշխատանքներ են կատարել՝ երեխային հայտնաբերելու ուղղությամբ:

 Այսօր՝ ապրիլի 7-ին, ժամը  00:30-ին  Աջափնյակ վարչական շրջանում պարեկները  Շինարարներ և Արզումանյան փողոցների խաչմերուկում գտել  են երեխային, ում ներկայացրել են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ  էլ երեխան հանձնվել է ծնողներին:

Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նմանատիպ նյութեր