211652_close_icon
views-count2147 դիտում article-date 13:47 09-04-2022

Ապամոնտաժել այն ամենն, ինչ ռուսական է. Տերնոպոլում ապամոնտաժվել է Պուշկինի հուշաձանը

Ուկրաինական Տերնոպոլում քաղաքային խորհրդի որոշմամբ ապամոնտաժվել է ռուս գրող Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը։ Այս մասին ապրիլի 9-ին հայտարարել է  քաղաքապետ Սերգեյ Նադալը։

«Ռուսների հանցագործությունները ուկրաինացի ժողովրդի դեմ, սպանություններ, մարդկանց խոշտանգումներ, կանանց և երեխաների բռնաբարություններ, ուկրաինական քաղաքների ավերածություններ, գիծ են քաշել ռուս ժողովրդի ողջ մշակույթի վրա: Այս հանցագործությունները բացատրություն չունեն: Նրանք մեզ այլընտրանք չեն թողնում: Պետք է ապամոնտաժել այն ամենը, ինչ ռուսական է, այդ թվում՝ ռուս գրողի հուշարձանը»,- գրել է նա։

Այս շաբաթվա սկզբին Մուկաչևոյում ապամոնտաժվել է Պուշկինի կիսանդրին, այնտեղից հանվել է նաև նրա անունը կրող դպրոցի հուշատախտակը։

Նմանատիպ նյութեր