211652_close_icon
views-count2356 դիտում article-date 13:51 09-04-2022

«Տիեզերքում ու լուսանկարչության մեջ լույսն ամենակարևորն է»․ Սամվել Սևադան` ցուցահանդեսի, համապարփակ մտածելու ու անհատականությունների մասին․ «Առավոտ»

Ապրիլի 2-ից Հայաստանի նկարիչների միությունում բացվել է Սամվել Սեւադայի գեղարվեստական լուսանկարների անհատական ցուցահանդեսը: Ներկայացված են 200 գեղարվեստական լուսանկարչության նմուշներ՝ բնանկարներ, դիմանկարներ, քաղաքային տեսարաններ ու նատյուրմորտներ, թեմատիկ կոմպոզիցիաներ:

«Առավոտի» հետ զրույցում վարպետն ասում է, որ ցուցահանդեսում շեշտադրված է լույսի գաղափարը, որը նրա ձեւակերպմամբ, տարողունակ գաղափար է, լույսը մեր կյանքի ու բնության հիմքն է: «Տիեզերքը լույսի վրա է ստեղծված, Աստված լույս է տվել մեզ` «Եղիցի լոյս եւ եղեւ լոյս»: Լուսանկարչության մեջ լույսն ամենակարեւոր բանն է, դրա համար էլ կոչվում է լուսանկարչություն: Ուզում եմ այդ գաղափարը զարգացնել, իմ առաջ նման խնդիր եմ դրել: Հերթական քայլերից մեկն էլ այս ցուցահանդեսն է»,- ասում է Սամվել Սեւադան ու հավելում, որ ցուցահանդեսը որեւէ գաղափարական ուղղվածություն չունի, այն ամփոփում է տարբեր ժանրերի ու ոճի աշխատանքներ` նատյուրմորտներ, դիմանկարներ, բնանկարներ, սեւուսպիտակ եւ գունավոր լուսանկարներ… «Գեղանկարչական պրինցիպներն օգտագործելով լուսանկարների մեջ, որոշեցի ցուցահանդես բացել, եւ ուրախ եմ, որ մարդիկ հաճույքով գալիս են, նայում ու լավ են զգում իրենց»,-ասում է վարպետը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր