211652_close_icon
views-count3919 դիտում article-date 21:27 11-04-2022

14-ամյա երեխայի հետ կապված միջադեպից հետո բարեգործական ընկերությունը դադարեցրել է համագործակցությունը Ռոնալդուի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միջազգային Save the Children (Փրկեն երեխաներին) կազմակերպությունը, որը հիմնադրվել է Մեծ Բրիտանիայում և ամբողջ աշխարհով մեկ զբաղվում է երեխաների իրավունքների պաշտպանությամբ, հայտնել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այլևս չի հանդիսանում իր դեսպանը:
 
ԱՊԼ-ի 32-րդ տուրում՝ «Էվերթոնի» հետ խաղից (0:1) հետո Ռոնալդուն հանդերձարանի ճանապարհին կոտրել էր աուտիզմով տառապող 14-ամյա տղայի հեռախոսը: Ավելի ուշ պորտուգալացին ինստագրամի իր էջում ներողություն էր խնդրել:
 
Ռոնալդուն կազմակերպության դեսպան էր դարձել 2013 թվականին:
 
Բացի այդ, Ռոնալդուն ՅՈւՆԻՍԵՖ-ի դեսպանն է Պորտուգալիայում: ՄԱԿ-ի հովանու ներքո գործող միջազգային այս կազմակերպությունը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք խաղացողը կպահպանի այդ կարգավիճակը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր