211652_close_icon
views-count1756 դիտում article-date 21:08 07-02-2022

Nike ընկերությունը դադարեցրել է համագործակցությունը բռնաբարության մեջ կասկածվող Գրինվուդի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Գրինվուդի հովանավորներից մեկը՝ Nike ընկերությունը, հայտարարել է ֆուտբոլիստի հետ համագործակցությունն ավարտելու մասին:
 
«Մեյսոն Գրինվուդն այլևս չի հանդիսանում Nike-ի մարզիկ», հայտնել է մարզական հանդերձանք արտադրող ընկերության ներկայացուցիչը:
 
Հիշեցնենք, որ 20-ամյա Գրինվուդը ձերբակալվել էր ընկերուհուն բռնաբարելու և մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով:
 
Մի քանի օր անց անգլիացին գրավի դիմաց ազատ արձակվեց, սակայն՝ չնայած դրան, նա չի մարզվելու կամ խաղալու «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Նմանատիպ նյութեր