1075 դիտում
09:29 12-04-2022
Առաջնայինը ոչ այնքան սոցիալականն է, որքան անվտանգայինը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Բնականաբար, այս օրերին հանրային տարբեր տիրույթներում շատ է քննարկվում Արցախում ու Արցախի շուրջ տիրող իրավիճակը, ինչպես նաև ԱՀ-ում առկա տրամադրությունները, որի վերաբերյալ տարաբնույթ կարծիքներ են հնչում։
«Փաստ» թերթը թեմայի հետ կապված զրուցել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ, որն այս օրերին գտնվում էր Արցախում։ Պատգամավորի փոխանցմամբ, Արցախում իրավիճակը շարունակում է մնալ լարված: «Խնդիրը ոչ միայն այն է, որ ադրբեջանական կողմը Փառուխում կամ Քարագլխի հատվածում ամենօրյա ակտիվ գործողությունների է դիմում, այլև այն, որ այդ հատվածում նրանց մնալն արդեն իսկ բավական ծանր իրավիճակ է ստեղծում Արցախի համար, քանի որ դա, ինչպես հայտնի է, կենսական նշանակության ուղղություն է, իսկ ադրբեջանական կողմի նպատակը հենց Արցախը սնուցող կարևոր ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողության ապահովումն է։
Միանշանակ է, որ արցախցիները ՀՀ-ից առաջին հերթին ակնկալում են անվտանգային երաշխիքներ, և անվտանգության ապահովմանն ուղղված ջանքեր, որոնք առաջին հերթին պետք է առարկայական արտացոլում ստանան հենց Արցախում, ինչն, ըստ էության, ներկայումս տեսանալի չէ։ Ինչ վերաբերում է սոցիալ-տնտեսական իրավիճակին, ապա ՀՀ-ն պատերազմից հետո որոշակի ծրագրեր իրականացրել է, բայց այսօր առաջնայինը ոչ այնքան սոցիալականն է, որքան անվտանգայինը»։
Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը ևս կարծում է, որ առաջնայինը անվտանգային հարցերն են: «Մենք մինչև հիմա կարծում ենք, որ, չնայած խաղաղապահ ուժերի առկայությանը, Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը ՀՀ-ն է, հայկական բանակն է, որը կարող է շատ օգտակար ձևով համագործակցել ռուս խաղաղապահների հետ: Արցախում ամենաանհանգստացնող խնդիրն անվտանգային հարցերն են: Մեր բոլորիս ակնկալիքն է հասնել մի կետի, ըստ որի, որևէ արցախցի չի մտածի, թե ՀՀ-ն այլևս իր անվտանգության երաշխավորը չէ», - «Փաստի» հետ զրույցում ասաց Հակոբյանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1793 դիտում
11:01 28-04-2015
Մենք այնքան էլ քիչ չենք, որքան կարծում ենք, այնքան էլ մենակ չենք, որքան մեզ էր թվում. ՀԱ
1561 դիտում
20:05 13-12-2018
Վթարային ջրանջատում Դիլիջան քաղաքում նոյեմբերի 13/14-ին. առաջնայինը սպառողների առողջությունն է
2542 դիտում
10:37 10-01-2020
Առաջնայինը աշխատանքի և աշխատողի խրախուսումն է․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
1357 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1042 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»