1505 դիտում
10:27 12-04-2022
Կիրակի հնարավոր է ուխտագնացություն կազմակերպեմ՝ զատկական պատարագին մասնակցելու․ Արցախի թեմի առաջնորդ
«Առավոտ» թերթը գրում է․ ««Առավոտի»-ի զրույցը Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, բարձրաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։
-Սրբազան Հայր, խնդրում եմ տեղեկացնել՝ Դադիվանքում Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր սպասավորների ծառայության հետ կապված ի՞նչ խնդիրներ են առկա։ Օրեր առաջ մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում ահազանգել էիք, որ երկու շաբաթ կապ չեք կարողացել հաստատել մեր հոգեւոր սպասավորների հետ։
-Ամեն ինչ նորմալ է, փառք Աստծո, կապն առկա է, կարողանում ենք նաեւ սնունդ մատակարարել։ Ամեն ինչ լավ է, տղաներն իրենց լավ են զգում, ինչպես զինծառայողներն են ասում՝ բարոյահոգեբանական վիճակը լավ է։
-Փաստացի, նախորդ տարվա մայիսից Ադրբեջանն արգելում էր հայ ուխտավորների մուտքը Դադիվանք։ Ի վերջո, հիմնավոր բացատրություն ներկայացվե՞ց։ Իրավիճակում տեղաշարժ կա՞։
-Ոչ, իրենք որեւէ պատճառ չեն բերել։ Չեն ուզել՝ չեն արել, այդքան բան։ Կարճ ասած՝ «մեր տարածքն է, մենք այդպես ենք ուզում»... Եթե ամեն ինչ լավ լինի, կիրակի հնարավոր է ուխտագնացություն կազմակերպեմ՝ զատկական պատարագին մասնակցելու։ Աղոթեք, որ ստացվի։ Այո, արգելքից հետո սա առաջին այցն է լինելու։ Եթե ստացվի զատկական մեծ պատարագի գնալ, ուխտագնացություն անել, դա հրաշալի իրադարձություն է լինելու բոլորիս համար։
-Իսկ առհասարակ Դադիվանքի կենսունակությունը բարձր պահելու հարցում ի՞նչ խնդիրների եք բախվում։
-Խնդիր, որպես այդպիսին, չունենք։ Խնդիրն այն է, որ իրենց մշակույթի «պատասխանատուներն» ու «արեւելագետները» պնդում են, թե Դադիվանքն ուդիական, աղվանական եկեղեցի է, թե իրենցն է։ Նման խոսակցությունների մեջ է նաեւ այնտեղի ռուսական եկեղեցու հոգեւորականը։ Նա պնդում է իրենց դիրքորոշումը՝ առանց իմանալու ճշմարտությունը։ Դե, հայտնի է իրենց մոտեցումը, այն մշտապես կառուցողական չէ։ Հակառակը, միշտ ձգտում են լարվածություն ստեղծել եւ դրանում իրենց համար օգուտ քաղել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1394 դիտում
10:51 29-09-2014
Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչում
Այս բաժնից
1357 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1042 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»