211652_close_icon
views-count1547 դիտում article-date 11:20 13-04-2022

Լիտվայի, Լատվիայի, Լեհաստանի և Էստոնիայի նախագահները հզոր ուղերձով Կիև կմեկնեն

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը և Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսը մեկնում են Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ։

Այս մասին Նաուսեդան գրել է Twitter-ում չորեքշաբթի՝ ապրիլի 13-ին, գրում է korrespondent.net-ը։

«Մենք Կիև ենք մեկնում քաղաքական աջակցության և ռազմական օգնության հզոր ուղերձով: Լիտվան կշարունակի աջակցել Ուկրաինայի պայքարին իր ինքնիշխանության և ազատության համար»,- գրել է նա՝ ուկրաիներենով հավելելով՝ «Միասին դեպի հաղթանակ»:

Նմանատիպ նյութեր