1936 դիտում
13:58 13-04-2022
Վահագն Խաչատուրյանը Հայաստանում Իտալիայի դեսպանի հետ քննարկել է Արցախի խնդրի կարգավորման ներկա փուլը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին:
Նախագահ Խաչատուրյանն անդրադառնալով օրերս Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի գլխավորած պատվիրակության այցին Հայաստան, նշել է, որ յուրաքանչյուր այց նպաստում է փոխշահավետ գործընկերության նոր հեռանկարների և ուղիների բացահայտմանը: Այս համատեքստում նախագահն ընդգծել է, որ տարբեր մակարդակով փոխայցելությունները հնարավորություն են տալիս հետևողականորեն զարգացնել միջպետական հարաբերությունները և բոլոր ուղղություններով խորացնել երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերը:
Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է, որ հայ-իտալական միջպետական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների պատմական բարեկամության վրա, և քաղաքական երկխոսության ներկայիս բարձր մակարդակը համապատասխանում է հայ և իտալացի ժողովուրդների ցանկություններին:
Ընդգծվել է, որ երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերը լավ հիմք են առավել սերտ հարաբերությունների հաստատման համար:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս վիճակին:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1248 դիտում
18:23 09-09-2021
ՀՀ ԱԺ նախագահը շվեդ գործընկերոջ հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլը
1134 դիտում
10:09 26-04-2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բրազիլիայի դեսպանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
445 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
925 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
703 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ