1090 դիտում
09:43 15-04-2022
Խորհրդարանը պետք է մասնակից լինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. նախագիծ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել նոր նախագծով՝ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» անվամբ: Նախագծով հիմնական զեկուցողը լինելու է խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Նախագծում մանրամասն ներկայացված է, թե ընդդիմադիր խմբակցությունը ինչպես է տեսնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ապագան։ Նրանք ընդգծում են, թե այս կարգավորումների հարցում պետք է իր դերակատարումը ունենա նաեւ խորհրդարանը: Նախագծում նշվում է. «Կայուն խաղաղության եւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման գործընթացում ազգային պետական շահերի գերակայությունն ապահովելու Հայաստանի հանձնառությունը. անհրաժեշտ է առաջնորդվել կենսական զիջումները բացառող եւ հայության հավաքական կամքն արտահայտող փաստաթղթերով ամրագրված իրավաքաղաքական նպատակադրումներով:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատումը չի կարող ուղղակի կամ անուղղակի պայմանավորվել եւ ծառայեցվել Ադրբեջանի պահանջների բավարարմանը»: Հավելենք, որ առաջիկայում կրկին սպասվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հերթական հանդիպումը բանագնացների միջեւ. այս անգամ այն կանցկացվի Վիեննայում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1357 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1042 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»