211652_close_icon

Իմ եղբայրը վարձով էր ապրում, բայց վերջերս վարձատուն եռապատկել է վարձավճարը․ Վահան Քերոբյան

views-count1921 դիտում article-date 13:48 15-04-2022
Կառավարության այսօրվա նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Բնակարանների ռենովացիայի ծրագիրը» ներկայացնելիս,  անդրադարձավ նաև վարձով տրվող բնակարանների շուկայում առկա գնաճին, որի հետևանքով շատ քաղաքացիներ զրկվում են բնակարանից, նշեց․

«Իմ եղբայրը վարձով էր ապրում և վերջերս վարձատուն եռապատկել է վարձավճարը՝ ասելով, որ կան ավելի գրավիչ առաջարկներ վարձով տալու և երկար ժամանակի կանխավճարով։ Քանի որ վարձակալության շուկայում խնդիրը իսկապես սուր է, ուզում եմ մեր գործընկերներին կոչ անել, որ  ինչքնան հնարավոր է շուտ գործիքակազմը մտցնել բնակարանային շուկա, որպեսզի վարձով տների առաջարկը շուկայում կարողանա զսպել բարձր գնաճը, որի  արդյունքում մեր քաղաքացաիները, որ ապրում էին վարձով, հայտնվել են փողոցում։ Այս ծրագիրը կօգնի վերականգնել բնակարանային շուկան», - ասաց Քերոբյանը։

Նմանատիպ նյութեր