211652_close_icon
views-count71847 դիտում article-date 12:31 16-04-2022

Գլխավոր դատախազի հանձնարարականով՝ պարզվում են «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած կնոջ մահվան հանգամանքները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ քր. դատ. օր. 180-181 հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար ոստիկանության Մալաթիայի բաժին է ստացվել Սուսաննա Ս․-ի դիմումը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սուսաննա Ս․-ն դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և հայտնել, որ 2021 թվականի նոյեմբերի 9-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից  մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու ընթացքում իր մայրը՝ 87-ամյա Ռիմա Ս․-ն, մահացել է։ 

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր