100416 դիտում
17:52 19-04-2022
Շղթայական ավտովթար Երևանում. «Հրազդան» մարզադաշտի մոտ բախվել են Bentley-ն, BMW-ն, Kia-ն ու Hyundai-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40–ի սահմաններում Աթենքի փողոցում՝ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ Կառլեն Նավասարդյանի վարած Bentley մակնիշի 88 TT 888 համարանիշի, Երևանի բնակիչ, 30-ամյա Տարոն Արիստակեսյանի վարած BMW մակնիշի 02 ՍՕ 817 համարանիշի, Կոտայքի մարզի բնակիչ, 31-ամյա Ազատ Ադամյանի վարած Hyundai մակնիշի 37 AM 638 համարանիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 26-ամյա Ֆազեհ Ալբուբալեդի վարած Kia մակնիշի 558 MM 58 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ֆ. Ալբուբալեդն ու Ս. Ադամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+