67819 դիտում
14:18 20-04-2022
Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ Գյումրիում փլուզում է տեղի ունեցել․ հրշեջներն ու բժիշկներն այնտեղից դուրս են բերել քաղաքացուն․ օպերատիվ են գործել նաև Գյումրիի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում փլուզում է տեղի ունեցել՝ հիմքի փոս փորելիս, հարակից պատը փլուզվել է և լցվել փոսային աշխատանքներ կատարող բանվորներից մեկի վրա, ով մինչև գոտկատեղի հատվածը արգելափակված է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Գյումրիի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Գյումրի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի պարեկային ծառայության 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները ովքեր սահմանազատել են տարածքը, տեղում կատարել են ուժեղացված ծառայություն, որպեսզի փրկարարները, բժիշկները, որոնց նաև միացել են քաղաքացիները, երիտասարդ տղային կարողանան դուրս բերեն փոսից, ինչը հաջողվել է։
Փրկարարները դուրս են բերել այդ քաղաքացուն, ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որից հետ վերջինս հոսպիտալացվել է հիվանդանոց։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Տեղում են նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+