1611 դիտում
16:28 20-04-2022
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդն աջակցում է Էմանուել Մակրոնին
Ապրիլի 24-ին կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլի քվեարկությանը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը կպաշտպանի հանրապետության գործող նախագահ Էմանուել Մակրոնի թեկնածությունը։ Այս մասին հայտարարություն են տարածել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները։
Նշվում է, որ որոշումը պայմանավորված է «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր սահմանելու քաղաքական խիզախությամբ»։
Հայտարարության մեջ նշվում է նաեւ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լը Դրիանի գլխավորած «չեզոք» դիրքորոշումն արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, որը ցնցել է Հայաստանի բոլոր բարեկամներին։ Այդ կապակցությամբ նախագահը պարզաբանումներ է արել, ջանքեր է գործադրել խաղաղության հաստատման, գերիներին ազատելու, Հայաստանի, նրա տարածքային ամբողջականության եւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի զարգացման ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հռչակած սկզբունքներին համապատասխան։
Հայտարարության հեղինակները նշել են, որ Մակրոնը չի ցանկանում Թուրքիային տեսնել եվրոպական ընտանիքում, նա զգոն է «գորշ գայլերի» հայատյացության քաղաքականության հարցում։
«Հույս ունենալով, որ պաշտոնավարման հաջորդ ժամկետը կնշանակի երկրի արտաքին քաղաքականության էլ ավելի հստակ համապատասխանեցում Էմանուել Մակրոնի հայտարարած հանձնառությանը՝ լուրջ սպառնալիքի տակ գտնվող հայերի անվտանգության հարցում, մի թեմա, որը չի դադարում մտահոգել մեզ Ցեղասպանությունից 100 տարի անց, մենք կիրակի կհայտնենք մեր աջակցությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր
12620 դիտում
01:04 08-05-2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնին
2135 դիտում
12:31 14-07-2019
Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Էմանուել Մակրոնին և Էդուարդ Ֆիլիպին
Այս բաժնից
745 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
754 դիտում
15:33 25-01-2025
Իրանը հերքել է Լիբանան զենք տեղափոխելու վերաբերյալ Իսրայելի մեղադրանքները
1153 դիտում
14:59 25-01-2025
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել