211652_close_icon
views-count4947 դիտում article-date 22:10 20-04-2022

ԱԺ ընտրություններին մասնակցելը սխալ էր, ես այլևս չեմ կարող մտնել այդ խորհրդարան, պետք է դուրս գալ փողոց. Արթուր Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ես չեմ եկել այստեղ որպես «Հայրենիք»-ի նախագահ կամ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ես այստեղ եմ որպես ՀՀ քաղաքացի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազատության հրապարակում իշխանության դեմ անժամկետ բողոքի ակցիաներ հայտարարած Արթուր Վանեցյանը։


Նա ասաց, որ պետք է իրազեկել, տեղեկացնել հասարակությանը սպառնացող վտանգների մասին, դիտարկմանը, թե դրա համար խորհրդարանական ամբիոն ունեն իրենք, Արթուր Վանեցյանն ասաց․«Ես այլևս չեմ կարող մտնել այդ խորհրդարան»։ Հարցին, թե այսինքն մանդատից հրաժարվում է, Վանեցյանն ասաց, որ մանդատն իրեն չի հետաքրքրում։


Դիտարկմանը, թե փաստորեն ԱԺ ընտրություններին մասնակցելը սխալ էր, նա ասաց․ «Ընտրություններին մասնակցելը սխալ էր, իհարկե, սխալ էր»։ Ինչ վերաբերում է որոշմանն ու Մոսկվա այցին, Վանեցյանն ասաց, որ եղել է Մոսկվայում անձնական հարցերով, իսկ որոշումը Ազատության հրապարակում գործընթաց սկսելու, կայացրել է միայնակ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր