75206 դիտում
16:36 23-04-2022
Արարատի մարզում 32-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել Ford Transit-ի վնասված անիվը փոխող վարորդին․ վերջինս տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր, ապրիլի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Վահե Բ․-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 16 կմ հատվածում վրաերթի է ենթարկել ճանապարհի թույլատրելի հատվածում՝ աջ եզրին կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենայի անվանդողը փոխող, Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Միրզա Ա․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Թորոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2098 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)