Ջահերով բազմահազարանոց երթն անցնում է Երեւանի կենտրոնական փողոցներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանրապետության հրապարակից քիչ առաջ մեկնարկեց ջահերով երթը: Երթը բազմամարդ է, առաջին շարքերն այս պահին Մաշտոցի պողոտայում են, սակայն վերջին շարքերը դեռ Ամիրյան փողոցում են: Նշենք, որ երթին մասնակցում են ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը:
«Զարթնիր լաո» կարգախոսով երթի առջեւից քայլում են հոգեւորականները: Հանրապետության հրապարակում մինչեւ երթի սկսվել ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահն Իշխան Սաղաթելյանը ելույթ ունեցավ, նշելով, որ 1999 թվականից ամեն տարի անցկացվող երթն այս տարի վերաիմաստավորվել է, քանի որ գոյութենական վտանգների առջեւ ենք:
«Սա դիմադրության վճռական երթ է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:
Նա հրապարակից դիմեց Արցախում եւ Սփյուքում ապրող հայությանը` կոչ անելով միասնական պայքարի, տեղեկացնում է News.am-ը:
Մանրամասները՝ տեսանյութում