211652_close_icon
views-count61904 դիտում article-date 17:28 25-04-2022

Եղվարդի ոստիկանություն է ներկայացել Երևանի տրանսպորտի վարչության նախկին պետի 37–ամյա որդին, և հերքել, որ ինքը բռնություն է կիրառել ազգությամբ եզդի, Զովունի համայնքապետարանի մասնագետի նկատմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  երեկ ՝ ապրիլի 24-ին, ինքնակամ ոստիկանության Նաիրիի բաժին է ներկայացել Երևան քաղաքի բնակիչ, 37-ամյա Էդգար Նավասարդյանը, ում ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները որոնում էին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Է. Նավասարդյանը, իմանալով այդ մասին, ներկայացել է ոստիկանության Նաիրիի  բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչին և կատարված դեպքի մասին տվել բացատրություն ու բաց թողնվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Նավասարդյանը հերքել է, որ ինքը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել Զովունի գյուղի բնակիչ, Զովունի համայնքապետարանի «Բարեկարգում և բնակֆոնդ»  ՀՈԱԿ-ի մասնագետի նկատմամբ:

Է. Նավասարդյանը Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Հենրիկ Նավասարդյանի որդին է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 24-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Զովունի գյուղի սկզբնամասում երկար տարիներ բնակված, ազգությամբ եզդի Ազիզ Ավդալյանը ահազանգել էր SHAMSHYAN.com և իր վրդովմունքն էր հայտնել, որ բռնության է ենթարկվել:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ա.Ավդալյանն ասում էր. «Այսօր առավոտյան ընտանիքիս անդամների հետ կանգնած էի տան մոտ, երբ մի քանի օր առաջ մեր տանից որոշ հատված ներքև շինարարական աշխատանքներ կատարող Էդգար անունով երիտասարդը մոտեցավ ինձ ու ամենավերջին հայհոյանքներով հարձակվեց վրաս: Խնդրեցի, որ  ընտանիքիս անդամների հետ եմ ու դադարեցնի լկտի պահվածքը, բայց նա ոչ միայն չդադարեցրեց, այլ  սկսեց ավելի բորբոքվել ու սկսեց քաշքշել ինձ, ինչի պատճառով էլ վնասվածք ստացա ձեռքիս հատվածում: Նա սպառնում էր, որ ինձ իմ տան անդամների հետ վերացնելու է, որ ինքը հիմա մենակ է եկել, բայց հետո գալու է իր բանդայով, որ մենք քուրդ ենք, իրավունք չունենք էս հողի, ջրի վրա ապրելու: Արդեն կատարվածի մասին ահազանգել եմ Եղվարդի ոստիկանություն և ուզում եմ հավատալ, որ այդ երիտասարդը օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվի, Եղվարդի ոստիկաններն էլ  իմ ու ընտանիքիս անդամների անվտանգությունը  կապահովեն»: 

Ֆոտոլրագրողի հարցին՝ թե ինչն է եղել պատճառը, որ նման միջադեպ է տեղի ունեցել, Ա.Ավդալյանն ասում էր. «Մի քանի օր առաջ իր տարածքից բացի՝ էդգարը մտել է իմ արոտավայր, ինչի մասին ես հայտնել եմ նրան, որից հետո նա երևի ծանր է տարել, թե ես խի եմ զանգել իր բանվորներին հայտնել, որ  չշարունակեն իմ տարածքում հողային աշխատանքներ կատարել, դրանից հետո Էդգարը այսօր գալիս ու  հաշվեհարդար է տեսնում իմ հետ, գալուց էլ սպառնում, թե՝ սա ժուռնալն է, տնով-տեղով կորցնելու եմ»:

Էդգարը, ըստ տուժած Ա.Ավդալյանի՝ նախկին պաշտոնյայի որդի է, ում հայրը աշխատել է  վարչության պետ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի      
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր