211652_close_icon
views-count2596 դիտում article-date 19:46 25-04-2022

Ալեն Սիմոնյանը «Եռագույն առաջին թաղ» ցուցանակով տան տերը չէ և երբեք չի դիմել հասցեի անվանափոխության. մամուլի խոսնակը՝ civilnet.am-ի հրապարակման մասին

ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը հայտարարություն է տարածել Civilnet.am կայքի՝ «Ալեն Սիմոնյանն ընտրել է Տարոն Մարգարյանի «հասցեն»» վերտառությամբ նյութի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի լրատվամիջոցներ, Civilnet.am կայքից արտատպած «Ալեն Սիմոնյանն ընտրել է Տարոն Մարգարյանի «հասցեն»» վերտառությամբ նյութի վերաբերյալ հայտնում եմ հետևյալը.

Ամենայն հավանականությամբ Civilnet-ի խմբագրակազմը սպառել է տեղեկատվության ամբողջ պաշարը՝ անցնելով անհավանական համեմատությունների։ Այլապես հնարավոր չէ բացատրել մի տան ցուցանակի վերաբերյալ հրապարակումը, որի մասին գրում է, որ Ալեն Սիմոնյանինը չէ, հետո հերքում է իրեն՝ այն վերագրելով Սիմոնյանին և նշում, որ տան հասցեն կեղծ է։ Խմբագրակազմն իր գայթակղիչ մոլորությամբ ավելի է խորանում՝ հրապարակման վերնագրում Ալեն Սիմոնյանի անունն օգտագործելով:

Լրատվամիջոցին հորդորում եմ մեր երկրի համար մարտահրավերների պակաս չունեցող այս ժամանակահատվածում հնարավորինս ձեռքը պահել իրադարձությունների զարկերակին՝ իրապես սպասարկելով հավատարիմ ընթերցողի օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունքը։  Խնդրում եմ նաև չհասարակացնել լրագրողական համեմատությունների գրավչությունը, գոնե հանուն լրագրության առաջին կուրսի առաջին կիսամյակի ցանկացած դասախոսի։

Հ. Գ. Իմիջիայլոց այդ հրապարակումից հետո պարզեցի, որ նյութում նշված տարածքում վաղուց տեղադրված է «Եռագույն առաջին թաղ» ցուցանակը, ինչպես նաև «ԳուգլՄեփում» է նշված «Եռագույն փողոցը»: Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ նշեմ՝ Ալեն Սիմոնյանը տվյալ տան տերը չէ, երբեք չի դիմել հասցեի անվանափոխության, որովհետև տվյալ տան տերը չէ, հետևությունները թողնում եմ «սիրողական հետաքննությունների» լուրջ սիրահարներին»:

Նմանատիպ նյութեր